Մեր մասին

“ՊՐՈՖ-ԳԼԱՍՍ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ.-ին :
Հայաստանյան շուկայում գործելով արդեն հինգ տարի ձեռք է բերել մեծ փորձ, բարձր համբավ և վստահություն սպառողների և գործընկերների շրջանում:


“ՊՐՈՖ-ԳԼԱՍՍ” ՍՊԸ ընկերությունը իրականացնում է`
• Մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների որակյալ արտադրություն և տեղադրում։
•Ճակատների (ֆասադ) պատրաստում և տեղադրում։
•Ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում։
•Ապակե և մետաղական բազրիքների պատրաստում և տեղադրում։
•Ապակյա կառույցների պատրաստում և տեղադրում։
• Նկարազարդ և նախշազարդ վիտրաժների և ցուցափեղկերի պատրաստում և տեղադրում։
• Սեկցիոն և փաթաթվող դարպասների պատրաստում և տեղադրում ։
•Տերմո սլայդ և ծալվող դռների, պատուհանների արտադրություն և տեղադրում։
•Հեռակառավարվող դռների պատրաստում և տեղադրում։



Ընկերությունն արտադրում է ոչ միայն օտարերկրյա հումքով ձեռք բերված ապրանքատեսականիով, այլ նաև տեղական հումքով, որը շատ կարևոր է երկրի արդյունաբերության զարգացման համար:
Ինչպես արտադրության, այնպես էլ սպասարկման ոլորտում ընկերությունը շարունակաբար բարելավում է իր դիրքերը` բավարարելով, նույնիսկ, ամենախստապահանջ հաճախորդին։
Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, մեր նպատակն է`մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն :